Ինչի պետքա հեռանա Նիկոլ Փաշինյանը


23:00 , 15 մայիս, 2021
Զուտ ֆիքսելու համար, թե ինչի պետքա հեռանա Նիկոլ Փաշինյանը՝
1․ Ներկայիս իշխանությունը ուղղակիորեն չի տիրապետում իրավիճակին ու ամեն ինչ արվել ա, որ ստեղծվի նման իրավիճակ։
2․ Քանդվել են բոլոր, բացառապես բոլոր պետական ինստիտուտները։
3․ Իշխանությունները հայտարարում էին, որ "Նոր պատերազմ, նոր տարածքներ", որպես իտոգ՝ Արցախի 80%-ը թշնամու տիրապետության տակ ա։
4․ Հայտարարվեց, որ կոռուպցիա չի լինելու, ու "կոպեկ առ կոպեկ" հետ ա բերվելու թալանվածը։ Իտոգ՝ ոչ մի կոպեկ չբերվեց, ոչ մեկ չդատվեց, իսկ կոռուպցիան հիմա էլ ա վխտում։ Ընդամենը ձևաչափն ա փոխվել։
5․ Հայտարարվեց, որ Մարտի 1-ի գործը լիովին բացահայտված է, իսկ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ազատության մեջ ա, այլ նաև հավակնում ա վարչապետի աթոռին։ Հալալա մարդուն, կես տարում դատարանի աթոռից պոտենցիալ վարչապետի աթոռին ա հավակնում։ Դուք ինքներդ բյուրեղացրեցիք 2-րդ նախագահին։
6․ Հայտարարվեց, որ կիրականացվի վեթթինգ․․․ հա մոռացե՞լ էիք չէ էդ բառը։ Իրանք էլ։
7․ Հայտարարվեց, որ Զանգելանի ու Կուբաթլուի՝ նոյեմբերի 9-ի դրությամբ վերահսկողության տակ եղած հատվածները հանձնելու որոշմամբ ոչ թե Սյունիքի համար սպառնալիք ա ստեղծվել, այլ ապահովվել ու երաշխավորվել ա Սյունիքի անվտանգությունը։ Խնդալու՞ ա չէ։
8․ Ռուս-թուրքական դաշինքի շահերի ամենամեծ սպասարկողները դուրս եկան այն ժամանակ, երբ տարիներով խոսվել էր արտաքին քաղաքականության մեջ վեկտորներ փոխելու մասին։
9․ Պատերազմի ավարտից հետո հայտարարվեց, որ 6 ամիս ժամկետով պետք ա մնան, որ իրավիճակը կայունանա, բայց վերջին 6 ամսում ոչ միայն ոչինչ չի կայունացել, այլ հակառակը՝ ավելի ենք խորացել ճգնաժամի մեջ։
10․ Եվ վերջ ի վերջո, համաշխարհային պատմության մեջ չընդունված ու չլսված բան ա, երբ մի երկրի ղեկավարություն պատերազմ ա պարտվում, ու հավակնում ա վերընտրվել ու խոստանում ա, որ ապագա կա։ Պատերազմ պարտված մարդը չի կարող բանակցել, առավել ևս երբ 6 ամիս ա մեղմ ասած թշնամին անդադար նվաստացնում ա։
Մենք կարանք կոմֆորմիստ հիմարների պես միշտ բողոքենք ու փնտրենք դրսի մեղավորներին ( այո, մեր դաշնակիցները մեզ հետ մեղմ ասած վատ են վարվում ), բայց ստեղ հարցը կայանում ա նրանում, որ մենք ինքներս դրսևորել ենք և դրսևորում ենք թուլակամություն, ինքներս ենք ստեղծել իրավիճակ ու բոլոր խաղաքարտերը տվել թե՛ մեր թշնամիներին, թե՛ մեր "դաշնակիցներին", իսկ այսօր զարմանում ենք, թե ինչի են մեզ հետ նման ձև վարվում։
Ընդհանրապես գլոբալ քաղաքականության մեջ չկա բարոյականություն, կա միմիայն շահ ու մեծ երկրները առաջնորդվում են բացառապես շահով։ Ես միշտ պնդել եմ, որ Հայաստանը պետք ա նենց խոհեմ, խելացի, ու հեռանկարային քաղաքականություն վարի, որ իր շահը համընկնի մեծ երկրների շահերի հետ ( անկախ նրանից դաշնակից են, թե ոչ ), որ մեզ հետ չվարվեն փալասի նման։ Քանի դեռ տենց չի, ուրեմն ամեն ինչ օրինաչափ ա և տրամաբանական։
Հ․Գ․ Մեկ էլ մեղմ ասած նողկալի ա էդ "Ապագա կա" լոզունգը։ Դուք ընդհանրապես ինչ արել, կամ հայտարարել եք վերջին 3 տարվա մեջ, միշտ ճիշտ հակառակն ա դուրս եկել։ Ազգակործանների հետ մենակ մի ապագա կա՝ դժգույն և դժբախտ։
Ալբերտ Նաջարյան