Անօդաչու` Գորիսի երկնքում․ 168․am


22:03 , 15 մայիս, 2021

168.am-ը գրում է․

Ժամեր առաջ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի երկնքում անօդաչու թռչող սարք է երեւացել: Տեղեկությունը 168.am-ին փոխանցեցին Գորիսի մեր աղբյուրները: Փորձեցինք տեղեկությունը ճշտել ՀՀ ՊՆ-ից, բայց ապարդյուն, ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը հեռախոսազանգերին չի պատասխանում: