Ինչպես վաղ փուլում հայտնաբերել արյան քաղցկեղը․ բժիշկը նշել է արդյունավետ եղանակը


16:45 , 15 մայիս, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

Ուռուցքային հիվանդությունների կանխարգելման համար պետք է հատուկ ուշադրություն դարձնել արյան անալիզի արդյունքներում մի քանի տվյալների։

Ինչպես ռուսական «Հինգերորդ ալիքին» պատմել է արյունաբան Յուլյա Նենաշևան՝ արյան ցանկացած անալիզ առաջին հերթին պետք է պարզելու համար, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում, քանի որ երբեմն անգամ լուրջ հիվանդությունները ախտանշաններ չեն ունենում։

Նա նշել է, որ կլինիկական անալիզը հայտնաբերում է ոչ միայն արյան ցածր հեմոգլոբինը, որը երբեմն վկայում է անեմիայի առկայության մասին։

«Բարձր հեմոգլոբինն ու բարձր էրիթրոցիտները արյունաբանին դիմելու առիթ են, քանի որ դա կարող է արյան նախաչարորակ հիվանդության նշան լինել, որն արդեն բուժում և բժշկի առանձնակի օգնություն է պահանջում»,-ասել է Նենաշևան։

Նրա խոսքով՝ վաղ փուլում արյան քաղցկեղի ցուցանիշներից մեկը երբեմն արյան մեջ թրոմբոցիտների և լեյկոցիտների բարձր մակարդակն է։

«Ճիշտ այնպես, ինչպես չափազանց ցածր լեյկոցիտները կարող են արյան ուռուցքային հիվանդության ցուցիչ ծառայել։ Ցածր լեյկոցիտների դեպքում մարդուն ոչինչ չի անհանգստացնում, դա բարորակ նեյտրոպենիա է (արյան սպիտակ բջիջների քանակի նվազում՝ խմբ․)։ Որպես կանոն, դա բուժում չի պահանջում։ Այն անվտանգ է մարդու համար»,-հայտնել է արյունաբանը։

Նենաշևան նաև խորհուրդ է տվել տարեկան գոնե մեկ անգամ արյան հիմնային անալիզներ հանձնել՝ արյան քաղցկեղը ժամանակին հայտնաբերելու և բուժումը սկսելու համար։ Իսկ հատուկ անալիզներ պետք է հանձնել միայն բժշկի խորհրդով՝ գանգատների կամ առանձնահատուկ իրավիճակի դեպքում։