Մենք պատրաստ ենք վատթարագույն սցենարներին և զենքը մեր ձեռքը վերցնելուն. Դավիթ Հարությունյանը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին


15:29 , 15 մայիս, 2021

Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների կողմից այսօր կնքվել է «Պատիվ ունեմ» դաշինքը կազմավորելու մասին հուշագիր: Հուշագրի ստորագրման արարողությանը հաջորդել է ծառատունկ, ապա «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը պատասխանել է լրագրողների հարցերին և անդրադարձել ՀՀԿ-ի մասին Արթուր Վանեցյանի հայտարարություններին:

«Վերջերս բացահայտված տեղեկություններն ապացուցեցին, որ 3 տարի է, ինչ իրավապահ համակարգը անմիջականորեն ղեկավարվում է պետության ղեկին կանգնած մարդու աշխատակազմի կողմից: Նախագահ Սերժ Սարգսյանը նշեց իր ելույթում, որ պարոն Վանեցյանը առաջին փուլում իսկապես հավատացել է, որ նպատակները վեհ են, հավատացել է այն շրջանառվող կեղծ լուրերին, որոնք իրան հրամցվում էին, սակայն շատ արագ հասկացել է, որ դրանք մեկ նպատակ են հետապնդում՝ ճնշել ընդդիմախոսներին, և կանգ է առել ու կոչ արել՝ դադարեցնել այդ մոտեցումը»,-ասել է Հարությունյանը:

Ասուլիսի ընթացքում նա անդրադարձել է նաև Սյունիքի մարզում տիրող իրավիճակին, հնարավոր ռազմական դրության հաստատմանն ու արտահերթ ընտրությունների չեղարկմանը և նշել, որ ՀՀԿ-ն ի սկզբանե կտրականապես դեմ է եղել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն և համարել՝ այս ընտրությունների անցկացումն ի վերջո կարող է հանգեցնել շատ ավելի լուրջ ճգնաժամային իրավիճակների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: