Արսենալի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Ինտեր


14:45 , 15 մայիս, 2021

Armsport.am-ը գրում է.

«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին կարող է կարիերան շարունակել Իտալիայում: Այս մասին հաղորդում է  transfermarketweb-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, «Ինտերը» հետաքրքրություն է ցուցաբերում 27-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ: Նշվում է, որ կիսապաշտպանի խաղաոճը գրավում է միլանցի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին:

27-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան թիմում է 2020 թվականից: