Պատերազմի ժամանակ զոհված սիրելիի համար 11-րդ հարկից ցած նետված, բայց փրկված աղջկա, Սոսի նախկին կնոջ և Woman’s club-ի տղաներից մեկի հետ ունեցած սիրավեպի, Խորեն Լևոնյանի ամուսնալուծության, աստղային պատերազմների մասին և ոչ միայն. շաբաթվա ամփոփում


12:33 , 15 մայիս, 2021

Starnews.am-ը գրում է.

Starnews-ն ինչպես միշտ ամփոփում է շաբաթը:

Ուրախությամբ կարող ենք փաստել, որ շաբաթը սիրով լի էր հանրային դեմքերի համար: Հայտնիները մեկ սիրահարվում են, մեկ էլ` ամուսնանալու որոշում կայացնում:

Սիրելի ունենալու մասին հայտնեց հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը, ով Սոս Ջանիբեկյանի նախկին կինը և երեխայի մայրն է: Նա այդ մասին հայտնել է ինստագրամյան հարց ու պատասխանի ժամանակ: Մադոննան չի բացահայտել նրա ով լինելը: Այս շաբաթվա բացահայտումներից մեկն էլ այն էր,  որ նախքան Սոսին հանդիպելը, Մադոննան ևս մեկ աստղային սիրելի է ունեցել: Starnews-ին հայտնի է դարձել, որ նա Woman՛s Club-ի Գոռն է, ավելին՝ ըստ լուրերի՝ Սոսը ու Գոռը տարաձայնություն էին ունեցել Մադոննայի պատճառով: Լուրեր էին պտտվում, որ Սոսի ու Գոռի տարաձայնությունը լուրջ ծեծկռտուքի էր վերածվել:

Այս շաբաթ իր ծնունդն էր նշում նաև դերասան Թելման Խաչատրյանը, ով իր աստղային ընկերների հետ լավ ժամանակ էր անցկացրել ժամանցի վայրերից մեկում: Հյուրերի թվում էր նաև երգչուհի Նարե Գևորգյանը, ով կասկածվում է նրա սիրելին լինելու մեջ:

Նարե Գևորգյանը և Թելման Խաչատրյանը սիրավեպ ունե՞ն (լուսանկար, տեսանյութ)

Հայտնի դարձավ, որ հումորիստ, դերասան Գարիկ Պապոյանն էլ երրորդ աղջիկն է ունենալու: Starnews-ին այդ մասին ասում էին մեր աղբյուրները, սակայն այսօր այդ  տվյալները հաստատեց նաև Գարիկի կինը՝ հրապարակելով դեռ չծնված դստեր հագուստները: Ի դեպ, Գարիկը և Մարիաննան վերջերս հանգստանում էին Դուբայում, որտեղ Մարիաննայի ինքազգացողոթյունը վատացել էր:

Հայկական շոու բիզնեսում, սակայն ամեն ինչ այսքան լավ գույների մեջ չէ: Starnews-ին հաջողվել է բացահայտել, որ Խորեն Լևոնյանը և Լիկա Մեսրոպյանը երկար ժամանակ է, ինչ ամուսնալուծված են, սակայն չէին հանրայնացնում այդ լուրը:

Շաբաթն ամփոփենք տխուր լուրով: Starnews-ը ներկայացրել էր Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Նարեկ Քարտաշյանի սիրելիի հուզիչ գրառումը, որից պարզ էր դարձել, որ աղջիկը, իմանալով, որ սիրելին զոհվել է, ինքնասպանության փորձ էր արել և ցած նետվել 11-րդ հարկից: Բարեբախտաբար, աղջիկը հրաշքով փրկվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: