Մենք ի գիտություն ենք ընդունում մեր գործընկերների արձագանքները. ԱԳՆ-ն՝ Պետդեպի որակումների մասին


11:41 , 15 մայիս, 2021

Pastinfo.am-ը գրում է.

Մենք ի գիտություն ենք ընդունում մեր միջազգային գործընկերների կողմից արձագանքները Հայաստանի սահմանմերձ մարզերում տեղի ունեցող զարգացումներին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Պետդեպարտամենտը, անդրադառնալով ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզ ադրբեջանական զորքերի ներխուժմանը, հայտարարություն էր տարածել, որտեղ օգտագործել էր «վիճելի տարածքներ» ձևակերպումը.

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով: Վիճելի տարածքներում զորքերի տեղաշարժը անպատասխանատու և անհիմն սադրիչ քայլ է: Մենք հույս ունենք, որ Ադրբեջանն անմիջապես կհեռացնի իր բոլոր ուժերը և կդադարեցնի հետագա սադրանքները»,- հայտարարել էր Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտերը: