Վերին Շորժա գյուղի ուղղությամբ հայ զինծառայողները ադրբեջանցիների շրջափակման մեջ չեն ընկել. Տեղեկատվության ստուգման կենտրոն


11:16 , 15 մայիս, 2021

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» նշում է, որ որոշ լրատվամիջոցներով տարածվել է տեղեկություն «Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու» մասին։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբից կենտրոնին հայտնել են, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Ավելին` բոլոր երեք ուղղություններով, որոնցով հակառակորդը մտել է հայկական տարածք, ՀՀ զինուժն ունի լիարժեք վերահսկողություն ինչպես տարածքի, այնպես էլ այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականների և նրանց ապահովման ուղիների նկատմամբ», - ընդգծել են ՀՀ ԶՈւ ԳՇ-ից: