Օր 4-րդ. Թշնամին շարունակում է օկուպացված պահել Սյունիքի և Գեղարքունիքի բարձունքները


11:15 , 15 մայիս, 2021
Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ բոլոր երեք ուղղությունները, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել, գտնվում են հայկական զինված ուժերի վերահսկողության տակ։

Գլխավոր շտաբից էլ հայտնում են, որ Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։