Tert.am-ը գրում է.
Սիրիայի տարածքից երեք հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին ասված է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության Twitter-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ արկերից մեկն ընկել է արաբական հանրապետության տարածքում։
Մինչդեռ Sky News Arabia հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ բոլոր երեք հրթիռներն ընկել են «բաց տեղանքում»։
Հիշեցնենք, որ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: