«Հրապարակ». Իշխանական ցուցակում գործարարներ են լինելու. հայտնի են 5–րդ և 10–րդ համարների անունները


09:58 , 15 մայիս, 2021

«Իշխանական ցուցակում յուրաքանչյուր հինգերորդը լինելու է նոր մարդ։ Ուշագրավ է, որ ժամանակին բիզնեսի և օլիգարխիայի՝ իշխանությանը սերտաճելու դեմ կատաղի պայքարող Նիկոլ Փաշինյանը որոշել է իր ցուցակը համալրել իշխանամերձ բիզնեսմեններով։

Ցուցակի 5-րդ համարը կլինի 2018-ի իշխանափոխությունից ամենից շատ շահած բիզնեսմեն Խաչատուր Սուքիասյանը, իսկ 10-րդ համարը՝ Գուրգեն Արսենյանը։ Իմքայլականներից ոչ ոք դեռ չգիտի, թե ինքն ինչ տեղ է զբաղեցնելու նախընտրական ցուցակում․ Փաշինյանը դա որոշել է գաղտնի պահել մինչև վերջին օրը՝ մայիսի 25-26-ը»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։