«Փաստ»․ Ինչու են քաղաքական ուժերի ղեկավարներին հրավիրում Մոսկվա


09:03 , 15 մայիս, 2021

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ռուսաստանյան քաղաքական շրջանակները ցանկանում են Հայաստանի՝ ընդգծված ռուսամետ դիրքորոշում ունեցող մի քանի կուսակցությունների և քաղաքական դերակատարների, որոնք մաս չեն կազմում արդեն իսկ ձևավորված դաշինքներին, միավորված տեսնել մեկ ընդհանուր դաշինքում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին Մոսկվա են այցելում այդ կուսակցությունների ներկայացուցիչները, որոնց առաջարկվում է միավորել ուժերը և հանդես գալ նախընտրական մեկ դաշինքով՝ «Ռուսաստանի հայերի միության» ղեկավար Արա Աբրահամյանի «դրոշի ներքո»:

Մեր ունեցած տեղեկություններով, դեռևս վերջնական որոշում չկա, սակայն ակտիվ բանակցություններ ու քննարկումներ են ընթանում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։