Անգլիայում COVID-19-ի դեմ բնակչության զանգվածային պատվաստման արշավը կանխել է 60 և ավելի բարձր տարիքի 11,7 հազար մարդկանց մահը, իսկ 65-ից բարձր տարիքի 33 հազար հիվանդների պատվաստման շնորհիվ հարկ չի եղել հոսպիտալացնել: Այդ տվյալները բովանդակվում են Անգլիայի հանրային առողջապահության գործակալության (PHE) հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են մայիսի 14-ին։
PHE-ն նաև հաղորդել է, որ անալիզը հաշվի է առնում պատվաստանյութերի միայն ուղղակի ներգործությունը, ինչպես նաև պատվաստումներից օգնության «հստակ և աճող» ապացույցները: Այդ կապակցությամբ նշվում է, որ պատվաստումների միջոցով կանխված մահվան դեպքերի և հոսպիտալացումների թիվը, հավանաբար, ավելի բարձր է:
Մեծ Բրիտանիայում կիրառում են AstraZeneca-ի, Pfizer/BioNTech-ի և Moderna-ի պատվաստանյութերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: