Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ


17:26 , 14 մայիս, 2021

Այսօր, մայիսի 14-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին տեղեկացնում է Լևոն Տեր–Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանում տիրող ներկա իրավիճակի և հնարավոր զարգացումների շուրջ: