Սյունիքի հարցով Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ–ին


15:41 , 14 մայիս, 2021

Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:

Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը, վերոնշյալի մասին, ինչպես նաև ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվությամբ նամակներ Նիկոլ Փաշինյանն այսօր հղել է նաև ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների ղեկավարներին: