Պուտինը առաջադրվել է Նոբելյան մրցանակի


14:00 , 14 մայիս, 2021

Hraparak.am-ը գրում է.

Նոբելյան մրցանակի կոմիտեն ներառել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների ցանկում։ Ցանկում ընդգրկված է 286 անձ։

Այս մասին հայտարարել է գրող, ակադեմիկոս Սերգեյ Կոմկովը, ով էլ առաջադրել է Պուտինի թեկնածությունը։ «Պատասխանել են, որ «Ձեր թեկնածուն ներառված է ցանկում»»,- ասված է պատասխանում։

Նշենք, որ Պուտինը առաջադրվել էր Նոբելյան մրցանակի 2014 թվականին, երբ ցանկում 278 հավակնորդ կար։ Առաջադրումը տեղի է ունեցել սեպտեմբերի քսանչորսին։