«Լոկոմոտիվը» ԲԿՄԱ-ին առաջարկել է ձեռք բերել հայ կիսապաշտպանին


13:49 , 14 մայիս, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

Մոսկվայի «Լոկոմոտիվն» իր ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանին գնելու պաշտոնական առաջարկ է ուղարկել ԲԿՄԱ-ին: Տեղեկությունը հայտնում է «Սպորտ Էքսպրեսը»՝ հղում անելով իր աղբյուրին։

«22-ամյա կիսապաշտպանը հետաքրքրում է Մարկո Նիկոլիչին, «երկաթուղայիններն» արդեն Եվրոպայի լիգայի ուղեգիր ունեն և ֆուտբոլիստին ավելի շահավետ պայմաններ են առաջարկում։ Բանակայինների ակումբը որոշում կկայացնի մրցաշրջանի ավարտից հետո», - գրում է պարբերականը։

Նաիր Տիկնիզյանը 6 տարեկանից ֆուտբոլով է զբաղվում։ ԲԿՄԱ-ի կազմում է 14 տարեկանից, 2017 - ին՝ 18 տարեկանում, նորամուտն է նշել մեծահասակների թիմի հիմնական կազմում՝ Կուրսկի «Ավանգարդի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղում։ Տիկնիզյանը խաղացել է նաև Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում: Նաիրը երկու անձնագիր ունի՝ ռուսական և հայկական։