Պաշտոնական․ Պորտուի առաջատարներից մեկը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում


11:38 , 14 մայիս, 2021

Armsport.am-ը գրում է.

«Պորտուի» հարձակվող Մուսա Մարեգան կարիերան կշարունակի սաուդայն «Ալ Հիլալում»։ Այդ մասին հայտնում է արաբական ակումբի մամուլի ծառայութունը։

Մալիացի ֆուտբոլիստը սաուդյան ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

Նոր թիմին Մարեգան կմիանա այս մրցաշրջանի ավարտից հետո։ Մարեգան այս մրցաշրջանում պորտուգալական ակումբի կազմում նացկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։