Իսրայելը մերժել է հումանիտար հրադադար հաստատելու Եգիպտոսի առաջարկները


09:03 , 14 մայիս, 2021

Tert.am-ը գրում է.

Իսրայելը մերժել է հրադադար հաստատելու Եգիպտոսի առաջարկը. եգիպտական պատվիրությունը իսրայելական ու պաղեստինյան կողմերի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո լքել է Թել Ավիվը՝ չկարողանալով համոզել Իսրայելի իշխանություններին կրակը դադարեցնելու հարցում, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Կահիրեում իր ունեցած աղբյուրներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եգիպտացի բանագնացները Եգիպտոցի Ընդհանուր հետախուզական ծառայության ղեկավարի գլխավորությամբ ժամանել են Իսրայելի մայրաքաղաք, որից առաջ հանդիպումներ էին ունեցել պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչների հետ Գազայի հատվածում:

Աղբյուրը հայտնում է, որ Եգիպտոսը, հանդես գալով որպես միջնորդ կողմ, Իսրայելի ղեկավարությանն առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել կրակը՝ որպես մշտական հրադադար հաստատելու համար անհրաժեշտ առաջին քայլ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: