Իսրայելի օդուժն ու ցամաքային զորքերը հարձակման են անցել Գազայի հատվածում


03:18 , 14 մայիս, 2021

Tert.am-ը գրում է.

Իսրայելի ռազմաօդային ու ցամաքային զորքերը հարձակման են անցել Գազայի հատվածում, ասված է Իսրայելի ԶՈւ պաշտոնական հաղորդագրությունում:

«Իսրայելի օդուժն ու ցամաքային զորքերը այս պահին հարձակման են անցել Գազայի հատվածում: Իսրայելի ԶՈւ կործանիչները ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածում առկա զենքի մի շարք պահեստների: Ժամեր առաջ օդուժը հարվածներ է հասցրել նաև «ՀԱՄԱՍ» ահաբեկչական խմբավորմանը և «Իսլամական ջիհադ»-ին պատկանող մի շարք շինությունների, որտեղ զենք է պահվել»,- ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ