Ադրբեջանցիները մեր սարերից մեզ իջեցնում են, մնացել ենք մենակ. Վարդենիսի բնակիչ


16:13 , 13 մայիս, 2021

ArmLur.am-ը գրում է.

Երեկվանից Հայաստանի սահմաններում իրավիճակը հանգիստ չէ: Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանների ուղղությամբ հակառակորդը մի քանի կիլոմետր առաջ է եկել եւ նոր բնագծեր է ցանկանում հաստատել: ArmLur.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Սարգիսը, որն այս պահին գտնվում է Վերին Շորժա համայնքում, նշում է, որ ադրբեջանական կողմն իրենցից պահանջել է լքել հայկական հողը եւ նոր քարտեզներ են ցուցադրել: