Պատերազմին մասնակցած սյունեցիներն արդեն մոբիլիզանում են, հավաքվում և ջոկատներ կազմում. «Հրապարակ»


15:16 , 13 մայիս, 2021

Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ Սյունիքից կրկին տեղեկություն ստացանք, որ ադրբեջանցիների և հայկական կողմի միջև բանակցություննների ուշացումը, ադրբեջանցիների կողմից տեղ ու ժամ փոխելը, նախապես պայմանավորված տեղում բանակցությունների չգալն ու արդեն 1 օրից ավել Սեւ լիճը օկուպացված պահելը սյունեցիների մոտ լուրջ մտահոգություններ է առաջացրել և պատերազմին մասնակցած սյունեցիները արդեն մոբիլիզանում են, հավաքվում և ջոկատներ կազմում՝  հարկն եղած դեպքում Սյունիքը պաշտպանելու համար։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները երեկվանից 3.5 կիլոմետր խորությամբ սողոսկել են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահման և չեն հեռանում։ Այսօր պետք է բանակցություններ կայանային Սև լճի տարածքում, սակայն ադրբեջանցիները չեն եկել և հանդիպման վայր են նշանակել Խնձորեսկ գյուղի տարածքը։