Սյունիքում հայ զինվորների՝ խմելու ջրից մասսայական թունավորման դեպքերը, վստահ եմ՝ պատահական չեն, և սա ազգային անվտանգության սպառնալիք է


14:16 , 13 մայիս, 2021
2020ի ծանր պատերազմից ու կապիտուլացիայից հետո՝ բազմիցս խոսել ենք տարածքային կորուստների հետևանքով՝ ՀՀ բնակչության առաջ ծառացած անվտանգության խնդիրների մասին։
Նախկինում բազմիցս ասել եմ, որ ջրային համակարգի վերահսկողության կորուստը հավասարազոր է ողջ Սյունիքը զիջելուն, ինչը հետևողականորեն արվում է՝ դավաճանների ձեռքով՝ առանց մի կրակոցի։ Այսօր վտանգված է Հայաստանի դարպասը պաշտպանող սյունեցու կյանքը։
Սյունիքում հայ զինվորների՝ խմելու ջրից մասսայական թունավորման դեպքերը, վստահ եմ՝ պատահական չեն, և սա ազգային անվտանգության սպառնալիք է։
Սրա մասին խոսել եմ դեռևս հունվարին, բայց ոչինչ չհասցրինք անել. դավաճանները հանձնեցին։
May be an image of Վահագն Վարագյան, standing and text