Սերմի չափս ունեցող գիրք. ի՞նչ տեսք ունի աշխարհի ամենափոքր Աստվածաշունչը


21:00 , 13 մայիս, 2021

Սիլիկոնի փոքրիկ բյուրեղի վրա եբրայերենով փորագրված է սուրբ գրություն։ Բյուրեղը համարվում է աշխարհի ամենափոքրիկ Աստվածաշունչը, որը գտնվում է Իսրայելի թանգարանում։

Նանո-Աստվածաշունչն ստեղծել են Հայֆա քաղաքի Ռասել Բերի ինստիտուտի նանոտեխնոլոգիաների կենտրոնում։ Թանգարանում այն կազմում է «Գրքի տաճար» ցուցադրության մի մասը։ Իսրայելի թանգարանում նաև Սուրբ գրքի այլ՝ նույնչափ հետաքրքիր այլընտրանքներ գոյություն ունեն։

Նանո-գիրքը ցուցադրվում է Մեռյալ ծովի մագաղաթների հետ միասին, որոնք համարվում են աստվածաշնչյան տեքստերի հնագույն կրիչները։ Սա ականատեսներին հնարավորություն է տալիս հետևելու Աստվածաշնչի էվոլյուցիային դրա առաջնային տարբերակից մինչև ժամանակակիցը։

Փոքրիկ Աստվածաշունչը սիլիկոնի բյուրեղից է կազմված, որը պատված է իրական ոսկով։ Աստվածաշնչյան տեքստը կազմված է 1 մլն 200 հզ տառից։ Խոշորացնելիս տառերը հստակորեն երևում են ոսկե ֆոնի վրա։ Աստվածաշունչը կարդալու համար հզոր մանրադիտակ է հարկավոր։

Նանոտեխնոլոգիաները թույլ են տալիս մեծ խտությամբ ու դիմադրողականությամբ արդյունավետ նյութեր մշակել։ Նորագույն տեխնոլոգիաների միջոցով ստացված դեղամիջոցները հեշտ են ներթափանցում օրգանիզմ և չեն փոխազդում հարևան հյուսվածքների հետ։

Նանո-Աստվածաշունչի գաղափարը պատկանում է Ուրի Սիվանին և Օհադ Զոարին։ Գրքից երկու օրինակ գոյություն ունի, որոնցից մեկը Իսրայելի նախագահի կողմից 2009 թ. նվիրվել է Հռոմի Բենեդիկտոս XVI պապին։ Երկրորդը զարդարում է Իսրայելի թանգարանի ցուցադրությունը։