Կառավարության նիստից հետո տեղի կունենա Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ


12:15 , 13 մայիս, 2021

ArmLur.am-ը գրում է.

Կառավարության նիստից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այդ մասին կառավարության նիստի սկզբում նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Կքննարկենք Սյունիքի մարզի Սև լիճ հատվածում ստեղծված իրավիճակը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի գլխավորությամբ ԱԽ նիստ էր տեղի ունեցել նաև մայիսի 12-ին՝ ուշ երեկոյան: