Իսրայելի գլխավոր սեֆարդյան րաբբին հրեաներին կոչ է անում չհարձակվել իրենց արաբ հարևանների վրա


01:32 , 13 մայիս, 2021

Tert.am-ը գրում է.

Իսրայելի երկու գլխավոր րաբբիներից մեկը՝ գլխավոր սեֆարդյան րաբբի Յիցակ Յոսեֆը, չորեքշաբթի իսրայելցի հրեաներին կոչ է արել չհարձակվել իրենց արաբ համաքաղաքացիների վրա՝ ի պատասխան վերջիններիս կողմից աճող բռնության: Այս մասին հայտարարել է իսրայելական հեռուստատեսության յոթերորդ ալիքը, գրում է ТАСС-ը:

«Իսրայելում անմեղ խաղաղ բնակիչները ենթարկվում են ահաբեկչական կազմակերպությունների հարձակմանը, կրքերը եռում են, և մեր սրտերը վրդովմունքով են լցվում, դժվար է դիտել, թե ինչ է կատարվում», - ասել է սեֆարդյան գլխավոր րաբբին,- «սակայն մենք չպետք է ենթարկվենք սադրանքների, հարձակվենք մարդկանց վրա կամ վնասել ունեցվածքը…»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ