Մինչ մեր երկրին պարտադրվեց «արտահերթ ընտրությունների» օրակարգը, Հայաստանը շարունակաբար տաշում են. Արմեն Աշոտյան


01:09 , 13 մայիս, 2021
Մինչ մեր երկրին պարտադրվեց «արտահերթ ընտրությունների» օրակարգը, Հայաստանը շարունակաբար տաշում են։
Սալյամիի պես։ Կտոր առ կտոր։ Տալաշ առ տալաշ։ Բարձունք առ բարձունք։
Փսլնքոտ կապիտուլյանտը, որ ընդամենը մի քանի օր առաջ վերին բնական բացվածքը ծամածռելով, պնդում էր, թե Սյունիքն անվտանգ է, թե Սյունիքի անվտանգության մակարդակը բարձրացել է, թե Հայաստանի տարածքը պաշտպանվում է նաեւ միջազգային իրավունքով, այսօր մի ապուշագույն ճառ է ասում դավաճանների որջի վերածված Անվտանգության Խորհրդի նիստին։
Մինչեւ հունիսի 20-ը մնաց 39 օր։
Իսկ այս տեմպերով քանի՞ քառակուսի կիլոմետր կմնա Հայաստանից հունիսի 21-ին…