Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հարցում են անցկացրել, թե ում են ընտրելու սպասվող խորհրդարանական ընտրության ժամանակ. ահա պատկերը


14:39 , 12 մայիս, 2021
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է անցկացրել, թե ում են ընտրելու հունիսին սպասվող խորհրդարանական ընտրության ժամանակ։
Հարցին պատասխանած 203 քաղաքացիներից ստացվել են հետևյալ պատասխանները՝
- Նիկոլ Փաշինյան՝ 45 ձայն կամ հարցվածների 22%
- Ռոբերտ Քոչարյան՝ 24 ձայն կամ հարցվածների 11%
- Այլ՝ 2 ձայն կամ հարցվածների 0․009%
- Ոչ ոքի՝ 49 ձայն կամ հարցվածների 24%
- Չի կողմնորոշվել
կամ գաղտնիք է՝ 66 ձայն կամ հարցվածների 32%
- Միայն ոչ Նիկոլին՝ 12 ձայն կամ հարցվածների 0․05%
- Միայն ոչ Քոչարյանին՝ 5 ձայն կամ հարցվածների 0․02%
Մի քանի նկատառում, որ տեսա հարցմանը մասնակիցների պատասխաններում․
☑️ Նիկոլ Փաշինյանին աջակցողները իրենց դիրքորոշումը հիմնականում արտահայտում էին անթաքույց և մեծ հպարտությամբ։ Հարցին պատասխանելիս առաջին նախադասությունը հիմնականում հետևյալն էր․ «Ինչի պարզ չի՞ ում․․․»։ Ոմանք էլ ասում էին․ «երևի Նիկոլ Փաշինյանին, տեսնենք»։
☑️ Նրանց գերակշիռ մեծամասնությունը 50 տարեկանից բարձր, ավելի շատ թոշակառու մարդիկ էին, և ոչ ոք պետության անվտանգությունը, Արցախը, արտաքին հարաբերությունները չէր համարում առաջնահերթ խնդիր՝ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու համար առաջին տեղ բերելով իրենց սոցիալական կարիքները հոգալու խոստումը։
☑️ Շատերի դեպքում երևում էր ցասում և ատելություն այլոց նկատմամբ, այլ կարծիք ունեցողներին անվանում էին «թուրք» կամ «թալանչի»։
☑️ Ռոբերտ Քոչարյանին աջակցողներից շատերը երիտասարդ, մինչև 50 տարեկան քաղաքացիներ էին։ Նրանցից ոմանց մոտ ևս նկատվում էր ցասում, բայց այս անգամ գործող իշխանության նկատմամբ՝ դրան համարելով դավաճան։
☑️ Հարցված 203 քաղաքացիներից 9 մարդ ատելության խոսք է հնչեցրել այլ քաղաքական հայացք ունեցող կամ իր կողմից անընդունելի քաղաքական ուժերի նկատմամբ։
☑️ Հարցված 203 քաղաքացիներից ընդամենը 3 մարդ է կարևորել երկրի անվտանգությունը, 1 մարդ՝ հայրենասեր գործիչ երկրի ղեկին տեսնելու ցանկությունը։
☑️ Հարցված 203 քաղաքացիների 56%-ը (115 մարդ) կողմնորոշված չէ կամ խորը հիասթափության մեջ է, ինչը կարևոր ցուցիչ է քաղաքական ուժերի համար։