Լուսակերտից զորք են տանում Սյունիք


13:18 , 12 մայիս, 2021

Hraparak.am-ը գրում է.

Մենք գրել էինք, որ Սյունիքւոմ լարված է, թշնամին փորձում է առաջ գալ Հայաստանի սահմանի հաշվին։ Այս պահին մարտեր են ընթանում Սյունիքի որոշ հատվածներում, տեղեկություն կա, որ հայկական կողմից անգամ վիրավորներ կան։ Մենք տեղեկացանք, որ Լուսակերտի զորամասից այս պահին զորք են տանում Սյունիք՝ օգնության։ Մարտական պատրաստվածության թիվ մեկ հրաման են տվել։

Ցավոք սրտի, պաշտպանության նախարարությունից որևէ արձագանք չկա, Գևորգ Ալթունյանն անհասանելի է, այլ պատասխանող էլ չկա, որ տեղեկությունները պաշտոնապես հաստատվեն կամ հերքվեն, փոխարենը մեր տեղեկությունները հաստատում են մեր ունեցած տարբեր աղբյուրները։