Հակառակորդը գիշերն առաջացել է Իշխանասարի ուղղությամբ. այժմ բանակցություններ են ընթանում


13:07 , 12 մայիս, 2021

Pastinfo.am-ը գրում է.

Հակառակորդը գիշերն առաջացել է Սյունիքի մարզի Իշխանասարի ուղղությամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Վերջինս հերքեց այն տեղեկատվությունը, որ այս պահին Իշխանասարի ուղղությամբ մարտեր են ընթանում։

«Սուտ է այդ ինֆորմացիան։ Նման բան չկա։ Այս պահի դրությամբ ամեն ինչ խաղաղ է, ուղղակի նրանք շատ են առաջ եկել։

Բանակցություններ են գնում, մարտեր չեն ընթանում։ Մենք այնտեղ զինվոր չենք ունեցել, որ մարտեր լինեն։ Տարածքն ազատ է եղել, ում հետ պետք է մարտ վարեին»,-ասաց Մենուա Հովսեփյանը՝ ընդգծելով, որ հակառակորդը GPS-ով գծված սահմանից էլ առաջ են եկել։

Գորիսի փոխքաղաքապետը նշեց, որ իր տեղեկություններով բանակցությունները վարում է առաջին բանակային կորպուսը. «Կարծում ենք, որ հետ կգնան»,-հավելեց Մենուա Հովսեփյանը։

Հարցի վերաբերյալ «Փաստինֆո»-ն մեկնաբանություն փորձեց ստանալ ՀՀ Պաշտպանության նախարարությունից, սակայն հայտնեցին, որ քիչ ավելի ուշ պարզաբանում կլինի։