«Օղորմի Տարոնի հորը, առաջ գարաժում ամեն ինչ կար». մոտ 250 ավտոբուս այսօր աշխատանքի դուրս չի եկել


11:15 , 12 մայիս, 2021

News.am-ը գրում է.

Մոտ 250 ավտոբուս այսօր աշխատանքի դուրս չի եկել. Երեւանում դա ահռելի թիվ է. մարդիկ կանգնած չգիտեն՝ ոնց գնան աշխատանքի, իսկ մենք էլ վառելիք չունենք, որ դուրս գանք աշխատանքի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ջրվեժի ավտոպարկի ավտոբուսներից մեկի վարորդը:

Նշենք, որ այսօր ավտոբուսների եւ երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում. նրանք բողոքում են, որ իրենց վառելիք չեն տրամադրում, որ դուրս գան աշխատանքի:

«Մենք ամեն օր աշխատանքից հետո լիցքավորում ենք ավտոբուսները, որ հաջորդ օրը դուրս գանք աշխատանքի, բայց 2 օր է, վառելիք չկա: Չեն ուզում աշխատենք, չենք աշխատի:

Մեկ այլ վարորդ էլ նշեց, որ 3-4 տարի առաջ մեր պահեստում օձի ձու էլ կար, բոլոր պահեստամասերը լինքն էր. «Ողորմի Տարոն Մարգարյանի հորը: Էն ժամանակ կանեցում զուգարան էլ կար, հիմա չկա, գարշոկով ման ես գալիս: Փոխանակ առաջ գնանք, հետ ենք գնում: Առաջ «չկա» բառը չկար»:

Վարորդները նշեցին, որ պահեստամասերի խնդիր էլ ունեն. «Նորմալ երկրներում ավտոբուսներն առանձին գծեր ունեն, իսկ մեզ մոտ խցանումների պատճառով ավտոբուսը իր մեկ պտույտը 45 րոպեի փոխարեն կատարում է 1 ժամ 40 րոպեում: Կանգառները զբաղված են, երկրորդ գիծ էլ կանգնում ես, նկարում են, տուգանում են:

Էս մեծ ավտոբուսը հոծ գիծը տրորում է, տուգանում են: Նիկոլը, որ եկավ, ասեց, վերացնելու ենք դա, բայց չի վերացել»: