Կարելի է հիշեցնել սույն պարոններին, որ հայկական երկաթուղին չի պատկանում ՌԴ-ին, այլ՝ վարձակալության է տրվել կառավարման համար


09:58 , 12 մայիս, 2021
Լավրով Ալիեւ հանդիպման ժամամակ, երեկ Իլհամը հայտարարել է՝ Հայաստանի տարածքով «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի» կառուցման գործընթացում առաջընթացի մասին...
Իր խոսքերով՝ տրվել է Հորադիզ (Ֆիզուլիի շրջան) - Ագբանդ (Ադրբեջան) երկաթուղու շինարարության մեկնարկը, 15-16 կիլոմետր երկարությամբ բացակայող հատվածը կկառուցվի ադրբեջանական Օրդուբադից մինչեւ Հայաստանի հետ սահմանը: Ըստ նրա, Նախիջեւանի երկաթուղին արդեն գործում է, իրականացվում է ինչպես ուղեւորափոխադրումներ, այնպես էլ բեռնափոխադրումներ, իսկ Հորադիզ-Ագբանդ հատվածի կառուցմամբ կստեղծվի ամբողջ ենթակառուցվածքը Բաքվի կողմից վերահսկվող տարածքում:
Ըստ Ալիեւի երկար հարթ խելքի բացատրում է, թե ինչու է այդ հարցը քննարկվում Ռուսաստանի Դաշնության հետ: «Հայաստանի երկաթուղիները պատկանում են Ռուսաստանին: Հետեւաբար, մենք ռուսական կողմի հետ քննարկում ենք այդ հարցը» (կարճ հայտարարությունից)։
Կարելի է հիշեցնել սույն երկու պարոններին, որ Հայկական երկաթուղին չի պատկանում Ռուսաստանին, այլ՝ վարձակալության է տրվել կառավարման համար: Երկաթուղու տակ գտնվող հողատարածքը պատկանում է եւ պատկանելու է Հայաստանին: