Օրական քանի՞ քայլ է հարկավոր անել կյանքը երկարացնելու համար


03:57 , 12 մայիս, 2021

Որքան շատ է մարդը քայլում, այնքան լավ է դա անդրադառնում նրա առողջության եւ կյանքի տեւողության վրա: Նման եզրակացության են հանգել Քաղցկեղի ազգային ինստիտուտի եւ Ծերացման  ինստիտուտի (ԱՄՆ) մասնագետները:

Երեք տարի շարունակ նրանք ուսումնասիրել են 40 տարեկանից բարձր կամավորների երեք խմբերի: Առաջին խումբը օրական արել է 4000 քայլ, երկրորդը՝ 8000 քայլ, իսկ երրորդ խումբը օրական հաղթահարել է 12 000 քայլ:

Նման կերպ հետազոտողները քայլերի քանակի եւ կյանքի տեւողության միջեւ կապ են նկատել: Պարզվել է, որ երկրորդ խմբի մարդկանց մոտ բոլոր պատճառներով մահվան ռիսկը նվազել է 51%-ով, իսկ երրորդում՝ 65%-ով: Այսպիսով, որքան շատ է մարդը քայլում, այնքան լավ է դա ազդում նրա առողջության վրա: