Դավադիր պատուհասը առաջիկայում ականապատված տարածքների քարտեզներն է հանձնելու ալիևին, որ սակրավորները ինտենսիվ աշխատեն, հանկարծ ոչ մի թուրք պատահմամբ չպայթի ականի վրա


00:21 , 12 մայիս, 2021
Դավադիր պատուհասը առաջիկայում ականապատված տարածքների քարտեզներն է հանձնելու ալիևին, որ սակրավորները ինտենսիվ աշխատեն, հանկարծ ոչ մի թուրք պատահմամբ չպայթի ականի վրա։ Հասկանու՞մ եք, ինչ աստիճանի է իջեցրել մեր պետությունը այս դրածոն, որ եռակողմ քննարկումների օրակարգի թիվ մեկ հարցը՝ հանձնած տարածքների ականազերծումն է, ոչ թե մեր գերիների վերադարձը: Չեմ բացառում, որ վերադարձը ձգձգվում է հենց նիկոլ-ալիև պայմանավորվածության արդյունքում: Եվ քանի որ, մեր երկրին պատուհասած նիկոլ աղետը ուզում է վերարտադրվել, պատժից խուսափելու նպատակով, ուրեմն, ձայներ կորզելու համար, գերիների վերադարձ կարող է կազմակերպել միայն ընտրություններից մի քանի օր առաջ:
Մենք այլևս ուրիշ ճանապարհ չունենք, օդի ու ջրի պես մեր երկրին պետք է ազատվել այս դավադիր խարդախից: