«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Ք.Հովսեփյանը սուտ մատնություն է կատարել «Հայրենիք» կուսակցության նախագահ Ա. Վանեցյանի նկատմամբ. Ա. Բաբայանը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Գլխավոր դատախազին


20:11 , 11 մայիս, 2021
Հայտնի զրպարտիչ, հայտնի իրավախախտ «Իմ իրավապաշտպանը» իրեն անվանակոչած ՀԿ նախագահ հռչակված Քրիստ Հովսեփյանը, ով աչքի էր ընկել հանրաքվեի ընթացքում ՈՉ-ի կողմի անդամներին զրպարտելով և ամենատարբեր մարդկանց նկատմամբ սուտ մատնություն կատարելով, չի փոխել իր կարմիր կաշին։
Այս երևույթը մնալով հավատարիմ իր ոչ բարոյական կերպարին՝ մայիսի 9-ին զրպարտչությամբ սուտ մատնություն է կատարել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ։
Վերոգրյալի առթիվ ՀՀ գլխավոր դատախազին եմ ուղարկել հաղորդում հանցագործության մասին։