Ռոբերտ Քոչարյանը շանս չունի արդար ընտրություններով իշխանություն ստանալ. Արուսյակ Ջուլհակյան


16:02 , 11 մայիս, 2021

ArmLur.am-ը գրում է.

ArmLur.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Նա նշեց, թե իրենց իշխանությունը չի վախենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից եւ հայտարարեց՝ Ռոբերտ Քոչարյանը շանս չունի արդար ընտրություններով իշխանություն ստանալ:

«Պարոն Քոչարյանը հիմա հաշվարկներ է կատարում, հաջողություն մաղթենք նրան: Դուք հարցումներ եք անում, կարող եք ինքներդ տեսնել՝ Քոչարյանն ունի վարկանիշ, թե ոչ: Նա շանս չունի արդար ընտրություններով իշխանություն ստանալ և չի էլ ստացել: Մենք մտավախություն չունենք», – նշեց նա: