Սարգիսի 1-ին ամուսնությունից ծնված դուստրը մտածում է, որ ես եմ խանգարել, որ Սարգիսն ու իր մայրը միասին լինեն. Մանո Գրիգորյան (Video)


11:27 , 11 մայիս, 2021

Starnews.am-ը գրում է.

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Մանո Գրիգորյանը մեկնաբանություններ է թողնում ամուսնու՝ Սարգիս Գրիգորյանի առաջին ամուսնությունից ծնված դստեր՝ Նարեի լուսանկարներին կից: 

Սակայն ամեն ինչ այնքան լավ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: 

Ժամանակին Մանոն հարցազրույցներում խոստովանում էր հետեւյալը. 

«Նարեն մտածում է, որ ես եմ խանգարել, որ Սարգիսն ու իր մայրը միասին լինեն»: 

Չնայած դրան՝ Մանոն նշում էր, որ փորձում է ջերմ լինել երեխայի հետ, իսկ նրա ծնողների ամուսնալուծության մասին կխոսի միայն տարիներ անց: Մանոն պնդում է, որ այդ ամենի հետ որեւէ առնչություն չի ունեցել:

Հավելենք, որ բարդ են նաեւ Սարգիսի եւ ավագ դստեր հարաբերությունները: Երկար շրջան նրանք պարզապես չէին շփվում: Դժվար է ասել՝ արդյոք ամեն բան հարթվել է, քանի որ Սարգիսն արդեն տեւական ժամանակ է, ինչ ամեն բան վաճառել է եւ ընտանիքի հետ հաստատվել է ԱՄՆ-ում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: