Այս օրը մեր ամենամեծ հաղթանակն է, արժեքների, բարոյականության ամենամեծ հաղթական է, ՀՀ-ի ամենամեծ հաղթանակն․ Նիկոլ Փաշինյան


20:31 , 10 մայիս, 2021

Tert.am-ը գրում է.

Մենք միշտ չէ, որ գնացել ենք քաղաքական շահի հետևից, բայց գնացել ենք մեր հայտարարած արժեքների հետևից։ Այս մասին Ազգային ժողովում իր ամփոփիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա մեր երեսով են տալիս Օսիպյանին, էլի մարդկանց կարող են երեսով տալ, բայց 88 հոգանոց «Իմ քայլը» խմբակցությունը, անցնելով ամենադաժան փորձությունների միջով, այսօր միասնական է և կատարել է իր ամենամեծ առաքելությունը՝ ժողովրդից ստացած իշխանությունը վերադարձնում է ժողովրդին»,–ասաց նա։

Նա նշեց, որ այս դահլիճի այս հատվածում (նկատի ունի «Իմ քայլը» խմբակցության տեղը) նստած մարդիկ իրար հետ կապված չեն ո՛չ բիզնես, ո՛չ այլ ստվերային կապերով, այս մարդկանց իրար կապել են միայն արժեքները, սկզբունքները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ