Ինչու՞ է վազելուց հետո «կողքը ծակում». 5 hետաքրքիր հարց` անսպասելի պատասխանով


17:57 , 10 մայիս, 2021

Ինչու՞ են Formula 1 մրցարշավորդներին անվանում «օդաչու», Ինչու՞ են IQOS-ը ոչ թե ծխում, այլ օգտագործում, ինչու՞ են թեքիլան խմում աղով և լայմով, ինչու՞ է վազելուց հետո «կողքը ծակում» և, վերջապես, ինչու՞ է հորանջելը վարակիչ․ հետաքրքիր այս հարցերի պատասխանները կգտնեք մեր հոդվածում։

Ինչու՞ են Formula 1 մրցարշավորդներին անվանում «օդաչու»

Formula 1 մրցաշարին ունակ են մասնակցել բացառիկ մարդիկ․ մեքենա վարելու փորձն ու բնածին հակումները բավարար չեն։ Այս գործի համար քաջ առողջություն է պետք՝ համարյա տիեզերագնացների պես։ Մեքենան վարելիս օդաչուն ենթարկվում է հսկայական ճնշման ու գերլարվում։ Նա կարող է 100 կմ/ժ արագություն զարգացնել ընդամենը 1,9 վայրկյանում՝ մրցավազքի ժամանակ հասնելով առավելագույն 340 կմ/ժամի։ Նման արագության տակ երկար շրջադարձ մտնելիս, արգելակելիս ու արագություն հավաքելիս կարելի է կոտրել վիզը, այդ իսկ պատճառով օդաչուները հատուկ հարմարանք են հագնում իրենց վզին։ Սաղավարտի քաշը կազմում է 4 կգ, մեքենայի սրահում ջերմաստիճանը կարող է հասնել 60°С-ի, իսկ խոնավությունը՝ 80%-ի։ Մրցավազքի ժամանակ օդաչուն 2-4 կգ քաշ է կորցնում։ Այս ամենի պատճառով Formula 1 մրցարշավորդները չեն համարվում հասարակ վարորդներ․ նրանցից օդաչուին հատուկ պատրաստվածություն ու առողջություն է պահանջվում։

Ինչու՞ IQOS-ը ոչ թե ծխում են, այլ օգտագործում

«Ծխել» բառի արմատը «ծուխն» է։ Ծխախոտն այրելն ու ծուխը ներքաշելը տասնյակ տարիներ եղել է  նիկոտին ստանալու միակ հնարավոր միջոցը, ուստի հայերենում «ծխել» բառից բացի նիկոտին ստանալը նկարագրող այլ բառ չկա։ Վերջին տարիներին, սակայն, ստեղծվել են առանց ծուխ աշխատող նոր սերնդի սարքերը, այդ թվում նաև ծխախոտը տաքացնող IQOS-ը։ Քանի որ ծխելու հետ կապված հիվանդություններն առաջանում են սիգարետի ծխի մեջ առկա թունավոր նյութերի պատճառով, IQOS-ը, լինելով ավելի քիչ վնասակար արտադրանք, աշխատում է առանց այրման ու հետևաբար՝ առանց ծխի։ Այդ պատճառով IQOS-ը «ծխել» գործնականում անհնար է այն պարզ պատճառով, որ սարքը օգտագործելիս ծուխ առհասարակ չի առաջանում։  

Ինչու՞ են թեքիլան խմում աղով և լայմով

Թեքիլան աղով ու լայմով խմելու ավանդույթը առաջացել է Մեքսիկայում։ Ըստ վարկածներից մեկի, XIX դարում երկրում գրիպի սարսափելի համաճարակ էր բռնկվել։ Մեքսիկացի բժիշկները գրիպով հիվանդներին բուժում էին ինքնատիպ մի դեղամիջոցով․ նրանք հիվանդին նշանակում էին թեքիլա՝ աղով ու լայմով։ Մեկ այլ վարկածի համաձայն, աղն ու լայմն օգնում էին կոտրել ըմպելիքի յուրահատուկ համն ու հոտը։ Ժամանակի ընթացքում ըմպելիքի համն ու հոտը կատարելագործվեցին, իսկ ավանդույթն այդպես էլ մնաց։ Թե որ վարկածին հավատալ՝ որոշեք ինքներդ։

Ինչո՞ւ է հորանջելը վարակիչ

Հորանջելը օրգանիզմի պաշտպանական մեխանիզմ է, որը տեղի է ունենում գանգուղեղում ջերմաստիճանի բարձրացման հետևանքով։ Մարդիկ հորանջում են ուղեղի ջերմաստիճանն իջեցնելու և դրա արդյունավետ աշխատանքն ապահովելու համար։ Հորանջելու վարակիչ լինելը պայմանավորված է այսպես կոչված «քամելիոնի էֆեկտով», երբ ենթագիտակցաբար կրկնօրինակում ենք մեզ շրջապատող մարդկանց։ Մեր ուղեղում կան հայելային նեյրոններ․ դրանք գրգռվում են, երբ տեսնում ենք այլ մարդու կողմից կատարվող ինչ-որ գործողություն։ Այսպես, երբ տեսնում կամ լսում ենք մեկ այլ մարդու հորանջելը, մենք ինքներս էլ սկսում ենք հորանջել, անգամ եթե հոգնածություն չենք զգում։ Հետաքրքիր է, որ հորանջելը վարակիչ է ոչ միայն մարդկանց, այլև կապիկների, շների ու որոշ ցեղատեսակի թութակների մոտ։

Ինչու՞ է վազելուց հետո «կողքը ծակում»

Վազքի ժամանակ աջ կամ ձախ կողքի ցավը բնական է։ Բանն այն է, որ վազելիս արագանում է արյան շրջանառությունը, և արյունը սկսում է հոսել դեպի վազքի ժամանակ աշխատող մկաններ: Երբ վազում ենք առանց մարմինը նախապես տաքացնելու, արյան վերաբաշխման համար բավարար ժամանակ չի մնում։ Դրանից լյարդն և փայծաղը լցվում են արյունով ու ճնշում են գործադրում իրենց իսկ պատյանի վրա։ Ուժեղ ճնշման պատճառով առաջանում է սուր ցավ։ Եթե ցավում է աջ կողքը, պատճառը լյարդն է, եթե ձախը՝ փայծաղը։ Ցավից ազատվելու համար բավարար է վազքից անցնել թեթև քայլքի կամ վազքից առաջ մարմինը տաքացնել։