Ես չեմ համարում, որ սա պարտություն էր. իմքայլական պատգամավորը՝ պատերազմի մասին


13:06 , 10 մայիս, 2021

Aysor.am-ը գրում է.

Չգիտեմ՝ որքանով է Սահամանադրությանը համահանուչ որպես նախընտրական դաշինքի նպատակ հայտարարել ոչ թե գալիք ընտրություններին հաղթանակ տանելը, այլ օրինական ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությանը հեռացնելը, խորհրդարանական ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ մեկնաբանելով Քոչարյանի երեկվա հայտարարությունը, թե հետհաշվարկը սկսված է, և ներկա իշխանությանը մնացել է շուրջ 40 օր:


«Ինձ թվում է՝ այստեղ մարդ չկա, ով մտածում է՝ պատերազմը սանձազերծել է ՀՀ-ն», - ի պատասխան ասաց պատգամավորը՝ նկատելով, որ «հաղթանակն ունի հազար հայր, պարտությունը որբ է»:

 
«Ես չեմ համարում, որ սա պարտություն էր: Ես համարում եմ, որ մենք, այդուհանդերձ, կարողացանք հասնել հնարավորին՝ ստեղծված իրավիճակում», - ասաց իմքայլական պատգամավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: