Փաշինյանը իր «չընտրության» նիստին ինչ-որ «հեղափոխական» թվերից է խոսում. ԲՀԿ-ն նորից ներկա չէ


12:43 , 10 մայիս, 2021

Hraparak.am-ը գրում է.

Ազգային ժողովում այս պահին ընթանում է վարչապետի «չընտրության» երկրորդ հատուկ նիստը: Վարչապետի ֆեյք թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ում մեղադրում են Արցախը հանձնելու և հազարավոր զոհերի մեջ, ամբիոնից խոսում է ինչ-որ տնտեսական ցուցանիշներից, եկամտային հարկից և, իր բառերով ասած, հեղափոխական փոփոխություններից: Թե ում է հետաքրքիր այս ամենը, կամ ինչ կապ ունի սա վարչապետի ընտրության, ավելի ճիշտ` չընտրության հետ, երևի միայն իմքայլականները հասկանան:

Ի դեպ, դահլիճում դարձյալ ներկա չէ ԲՀԿ-ն: Փաշինյանի «հեղափոխական» մտքերը վայելում են միայն «Իմ քայլի» և «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները: