Panorama.am-ը գրում է.
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր կուղևորվի Բաքու, որտեղ նախատեսվում է մի շարք հանդիպումներ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Նա կմնա Ադրբեջանի մայրաքաղաքում մինչ երեքշաբթի: Այս մասին գրում է Tass-ը, հավելելով, որ մայիսի 5-6-ը ՌԴ նախարարն այցելել էր Երևան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Բաքվում նախատեսվում է հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ՝ դիտարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: