Ձեր տղան ինչ հետք է թողել, պարոն վարչապետ, որ ասպետի անունն էլ չեք կարդում. զոհված զինվորի հորը վրդովեցրել է Փաշինյանի պահվածքը


09:56 , 10 մայիս, 2021
Ի գիտություն կառավարության դասալիքներին և գլխավոր դասալիքին , անհետ կորածները դուք եք , որ զինվորական երդում չեք տվել։
Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ սերժանտ Կարեն Սասունի Բադոյանը զոհվել է բայրաքթարի ուղիղ հարվածից , կատարելով առաջադրանքը ,փրկելով երեք հարյուր զինակից ընկերների կյանք ։
Ձեր տղան ինչ հետք է թողել պարոն վարչապետ ,որ ասպետի անունն էլ չեք կարդում ։
Դուք դատապարտված եք ի վերուստ։
Հ.գ.
Դիմել եմ ՀՀ նախագահին ,վարչապետին ,ԱԺ նախագահին ,ՊՆ նախարարին , որպեսզի քննություն կատարվի և տրվի համապատասխան գնահատական , բայց աչքիս տեղում մարդ չկա։

Ավելի ուշ հայրը տեղադրել է որդու ընկերոջ գրառումը, որը ներկայացնում ենք ստորև (խմբ.)

Կարենիս հերոս ընկերոջ արձագանքը Նորատուսում կատարավածին