Փաշինյանը հայտարարում է, որ Շուշին դժբախտ եւ դժգույն քաղաք էր, Արարատ Միրզոյանն էլ, որ Շուշին եղել եւ մնում է հայոց ինքնության հիմնասյուներից մեկը, մի հատ կողմնորոշվեք


12:43 , 9 մայիս, 2021

Մի հատ կողմնորոշվեք, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Շուշին դժբախտ եւ դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին։ ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Շուշին եղել եւ մնում է հայոց ինքնության հիմնասյուներից մեկը։ Տղերք, աչքիս շատ խառն եք, առջեւում ԱԺ ընտրություններ են, որպես թիմ չկաք։