Հանրային հեռուստաընկերությունը ՄԻՊ-ին քաղաքականացնում է, չի լուսաբանում Պաշտպանի հայտարարությունները Սյունիքի վերաբերյալ, չի լուսաբանել այցը Սյունիք. Արման Թաթոյանը` Հանրայինի եթերում


07:45 , 9 մայիս, 2021

Tert.am-ը գրում է․

Հանրային հեռուստաընկերությունը անկախ մարմնին` Մարդու իրավունքների պաշտպանին քաղաքականսցնում է։ Այս մասին այսօր Հանրայինի եթերում հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը հենց Հանրային հեռուստաընկերության եթերում վերահաստատեց իր դիրքորոշումը, որ հեռուստաընկերությունը գրեթե չի լուսաբանում Պաշտպանի հայտարարությունները, որոնք վերաբերում են Սյունիքում առկա իրավիճակին, սահմանային բնակիչների խնդիրներին:

«Ես ասել եմ` ՄԻ պաշտպանի հայտարարությունները Սյունիքի հետ կապված Հանրայինը չի լուսաբանում։ Հանրայինը չի լուսաբանել նաև իմ ու ՀՀ նախագահի համատեղ այցը Սյունիքը, հովիվի քաշքշոցը ադրբեջանցիների կողմից չի լուսաբանվել։ Խնդիրն այն է, որ մեսիջները պետք է փոխանցվեն, ՄԻՊ հայտարարությունները կարևոր են, քանի որ պարունակում են կոնկրետ ուղերձներ և անհրաժեշտ են հետագայում մարդկանց իրավունքներն ավելի արդյունավետ պաշտպանելու համատեքստում»,- ասել է Թաթոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ