Կայրաթն ու Շախտյորը ոչ-ոքի խաղացին. Հովհաննիսյանն ու Ուդոն ամբողջական հանդիպում անցկացրեցին


20:56 , 8 մայիս, 2021

Armsport.am-ը գրում է․

Ղազախստանի առաջնության 10-րդ տուրում «Կարաթը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Կարագանդայի «Շախտյորի» հետ: Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կամո Հովհաննիսյանն («Կարաթ») ու Սոլոմոն Ուդոն («Շախտյոր») ամբողջական հանդիպում անցկացրեցին իրենց թիմերի կազմում:

Այս խաղից հետո «Կարաթը» 17 միավորով 3-րդն է: «Շախտյորը»  11-րդն է 8 միավորով: