Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8329 նոր դեպք


18:59 , 8 մայիս, 2021

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 8329 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 4 մլն 871 հազար 843-ի: Վերջին մեկ օրում գրանցվել է վարակի 8329 նոր դեպք:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 112 հազար 992 մարդ, առողջացել` 4 մլն 488 հազար 615 մարդ: