Որքան զոհ է ունեցել Ադրբեջանը Ղարաբաղյան վերջին պատերազմում


17:48 , 8 մայիս, 2021

Hraparak.am-ը գրում է.

Ադրբեջանի Պնախարարությունը հրապարակել է նոր ցուցակ, ըստ որի Ղարաբաղյան վերջին պատերազմում զոհված զինվորականների թիվը կազմել է 2 895 զինվորական: Տասնինը մարդ համարվում է անհետ կորած:

Հիշեցնենք, որ սա  պաշտոնական վիճակագրություն է, որը էականորեն տարբերվում է իրական թվերից: Ոչ պաշտոնական հաշվարկների համաձայն, Ադրբեջանը Ղարաբաղյան վերջին պատերազմում ներկայացվածից մի քանի անգամ ավելի զոհեր է ունեցել: