Ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է. Սասուն Միքայելյանը՝ Շուշին վերադարձնելու մասին


13:16 , 8 մայիս, 2021

Analitik.am-ը գրում է.

Մի ժամանակ էլ որևէ մեկը չէր պատկերացնում՝ իրատեսական է արդյո՞ք ազատագրել այդքան տարածքներ: Ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին՝ իրատեսական է արդյո՞ք Շուշին վերադարձնելը:

«Դա գալիս է մեր երկրի, ժողովրդի կազմակերպվածությունից, մեր բանակի հզորացումից: Ամեն ինչից անկախ՝ մենք պետք է այսօր թիկունք լինենք մեր բանակին, հատկապես՝ երկրապահները: Բանակը պետք է վերականգնվի, գա մարտական դիրքերին, իսկ մնացածը հետագայի խնդիր է: Որևէ մեկը չպետք է հուսահատվի, թե Շուշին չենք կարող վերադարձնել»,-ասաց նա: