«Փախստականներն ու Հայոց ցեղասպանությունը». Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում արված լուսանկարը ներառվել է The Guardian պարբերականի թեմատիկ ֆոտոշարքում (Photo)


12:54 , 8 մայիս, 2021

Tert.am-ը գրում է.

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հրապարակել է թեմատիկ ֆոտոշարք, որում ներառված լուսանկարներն արվել են վերջին երկու շաբաթվա ընթացքում` աշխարհի տարբեր երկրներում և վերաբերում են մարդու իրավունքների թեմային:

Հատկանշական է, որ հեղինակավոր պարբերականը տպավորիչ ֆոտոշարքը վերնագրել է «Փախստականներն ու Հայոց ցեղասպանությունը. մարդու իրավունքների թեման` վերջին երկու շաբաթում արված լուսանկարներում»: Դրանում ներառվել է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը` Ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում արված լուսանկարը:

Դրանում երևում է զոհերի հիշատակին դրված ծաղիկներից գոյացած ահռելի «պատը»:

«Հայաստանի մայրաքաղաք Երևանում մարդիկ նշում են Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը:
1915-16 թվականներին օսմանյան թուրքերի կողմից զանգվածաբար արևելյան Անատոլիայից
և հարակից շրջաններից դեպի Սիրիայի անապատ արտաքսվելու հետևանքով զոհվել է մինչև 1,5 միլիոն հայ:
Նրանցից շատերը մահացել են սովից կամ հիվանդությունից, երբ մահվան երթերով շարժվում էին անապատով կամ սպանվել են զինվորների կողմից: Ջո Բայդենը դարձել է առաջին նախագահը, որը հայտարարել է թուրքական արշավի` որպես ցեղասպանություն ԱՄՆ-ի պաշտոնական ճանաչումը»,-գրել է պարբերականը:

Ընդհանուր առմամբ, ֆոտոշարքում ցուցադրված է` ինչպես են մարդիկ` Չինաստանից մինչև Կոմումբիա պայքարում հանում իրենց իրավունքների և ազատությունների:

Իտալիա, Թուրին

 

Երևան, Հայաստան

Աֆղանստանցի փախստականներ, Մեծ Բրիտանիա

Սիբիր, ՌԴ

Ռամալլահ, Պաղեստին

Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Սինցզյան Ույղուրի ինքնավար մարզ, Չինաստան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: